ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Նամակ էլ կստանաս

    Նամակ էլ կստանաս

    29.11.2013| 14:33
    Վիլնյուսյան գագաթնաժողովից սպասելիքներ չունեցող հայ հասարակությանը ՀՀ իշխանությունները վերջին շրջանում փորձում էին ամեն կերպ հավաստիացնել, որ եթե չի նախաստորագրվելու ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ապա դրա փոխարեն կստորագրվի ինչ-որ հռչակագրային փաստաթուղթ:
  • Միևնույն է, դեմ է ու վերջ

    Միևնույն է, դեմ է ու վերջ

    29.11.2013| 14:28
    «Անկախ Ձեր բացատրություններից ես դեմ եմ քվեարկելու»,- այսօր տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, երբ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ու հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը «ջանասիրաբար» երկար համոզում էին «ՀՀ ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը:
  • Սերժ Սարգսյանի ելույթը Վիլնյուսում

    Սերժ Սարգսյանի ելույթը Վիլնյուսում

    29.11.2013| 14:25
    Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին: Գագաթնաժողովի լիագումար նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Այն ներկայացնում ենք նույնությամբ:
  • «Տոնածառի» տրամադրությունն ո՞ւմ է ձեռնտու

    «Տոնածառի» տրամադրությունն ո՞ւմ է ձեռնտու

    29.11.2013| 13:10
    Թե ինչով է պայմանավորված Ամանորին այսքան վաղ պատրաստվելը` դժվար է կռահել: Գուցե երկրի ղեկավարության արտակարգ տրամադրությո՞ւնն է պատճառը, միգուցե Պուտինի այցի հե՞տ է կապված, թե` տեսեք-տեսեք, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, նույնիսկ «տոնածառի» տրամադրություն ունենք: Կամ էլ, շատ հնարավոր է, կառավարության ղեկավարն է ցանկանում օր առաջ զմայլվել իր պատուհանից երևացող տոնածառի բոյ-բուսաթով: Ենթադրությունները բազմաթիվ են:
  • Քաղաքական հայացքների համար հոգեբուժարան ուղարկելը դառնում է նախադեպ

    Քաղաքական հայացքների համար հոգեբուժարան ուղարկելը դառնում է նախադեպ

    29.11.2013| 12:56
    Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում իրականացրած ակցիայից հետո կալանավորված, այնուհետև՝ հոգեբուժարան տեղափոխված Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի վիճակը նորմալ է, չունի ոչ մի բողոք:
  • Յանուկովիչը Մերկելին բողոքել է Ռուսաստանից (տեսանյութ)

    Յանուկովիչը Մերկելին բողոքել է Ռուսաստանից (տեսանյութ)

    29.11.2013| 12:43
    ՈԻկրաինան չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Երեկ մինչև ուշ գիշեր ընթացած քննարկումները, փաստորեն, ոչինչ չփոխեցին: Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը երեկ արդեն իսկ հայտարարել էր, որ Վիկտոր Յանուկովիչը չի ստորագրի համաձայանագիրը:
  • Տիեզերքը ներում է ամեն բան, բացի «ի սկզբանե» տրված կոդի մոռացումից

    Տիեզերքը ներում է ամեն բան, բացի «ի սկզբանե» տրված կոդի մոռացումից

    29.11.2013| 12:39
    Պուտինի այցը տեղի է ունենում անցյալ և «այժմեական» պատմական անցքերի «լայն» ֆոնի վրա: Գոնե մեզ համար: Եվ որքան էլ ասում են` պատմության անիվը հետ չի պտտվում, պարզվում է` հայոց դեպքում այդ «ոսկե կանոնը» չի աշխատում: Պտտվում է, և այն էլ ինչպես` ընկնելով նույն ծանոթ փոսի մեջ: Այս առնչությամբ կատարենք մեկ հոգևոր ընդհանրացում ու անցնենք քաղաքական բաղադրիչին. եթե պատմության դասը կրկնվում է նույնքան անողոք, եթե վեց հարյուր տարիե ի վեր դու կրկին հայտնվում ես կոտրված տաշտակի` ինքնությանդ ու անչափելիորեն դժվար ձեռք բերած անկախությանդ որոշակի կորստի առաջ, մեղադրիր քեզ, գտիր շտկումիդ ուղին:
  • Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ. Օրորվում ենք հեքիաթի ու պատրանքների ճոճում՝ սպասելով «ուժեղ ասպետին»

    Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ. Օրորվում ենք հեքիաթի ու պատրանքների ճոճում՝ սպասելով «ուժեղ ասպետին»

    29.11.2013| 12:37
    Վախենամ՝ ճշմարտությունից շատ հեռու չի էթնոս-ազգություն երևույթի «կենսաբանական տարիք» հասկացությունը. «հին ազգերի» էթնիկական գոյությունը ծերացել է, և նրանց ուժերը սպառվում են: Շունչը կարճանում է: Քսանհինգ տարի առաջ սկսված մեր «ազգային ազատագրական» երթը հասնում է իր չծրագրավորված հանգրվանին՝ Եվրասիային՝ ի դեմս Մաքսային միության:
  • Ձմեռը տաք է լինելու

    Ձմեռը տաք է լինելու

    29.11.2013| 12:33
    «Նոյեմբերի 29-ին և 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, կառաջանա ձնածածկույթ, առանձին շրջաններում կլինի մառախուղ: Դեկտեմբերի մեկից տեղումները կդադարեն և մինչև ամսի չորսը կդիտվի առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1-ի գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 4-6 աստիճանով»,-այս մասին հաղորդել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:
  • Նազիկն էլ տղա ունեցավ

    Նազիկն էլ տղա ունեցավ

    29.11.2013| 11:57
    Ընթացիկ տարին բավականին ուրախաբեր է հայ ծանրորդուհիների համար: Մի քանի ամիս առաջ էր, որ արու զավակ ունեցավ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ առաջնությունների մրցանակակիր ու հաղթող Հռիփսիմե Խուրշուդյանը, ու ահա նրան նույնպիսի հարվածային արձագանքով պատասխանեց աշխարհի չեմպիոն, նույնպես բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր Նազիկ Ավդալյանը` ազգին նույնպես պարգևելով արու զավակ: